AM | RU
USD
EUR
RUB

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՉինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 77 150-ը, որոնցից 2592-ը՝ մահվան ելքով, 24 734-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեն, գրում է ria.ru-ն:

«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 նահանգներից (շրջաններից, կենտրոնական ենթակայության քաղաքներից) տեղեկատվություն է ստացել կորոնավիրուսի նոր տեսակի վարակման 77 հազար 150 հաստատված դեպքերի մասին, այդ թվում՝ 49 հազար 824 մարդ վարակակիրներ են (9 հազար 915 մարդ ծանր վիճակում է), 24 հազար 734 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 2592-ը մահացել են»,- ասված է պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Վերջին մեկ օրում ամբողջ երկրում գրանցվել է վարակման 409 նոր դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 1846 մարդ, մահացել է 150 մարդ, գրանցվել է ևս 620 դեպք՝ կորոնավիրուսի կասկածով:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել:

Լրահոս
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Առողջապահության նախարարությունը կառավարությանն առաջարկելու է երկարացնել արտակարգ դրության ռեժիմը Առողջապահության նախարարի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Հայկ Մարությանն ինչ էր խոսք տվել ու ինչ արեց Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի. Արսեն Թորոսյան Ժամանակին ասել եմ, որ դիմակ կրելու կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ՝ խորհուրդ է տրվում կրել. Արսեն Թորոսյան (տեսանյութ) ՀՀ-ում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Արսեն Թորոսյան Որոշել եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ և հպարտությամբ ընդունել եմ Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը. Արսեն Բաբայան ՓՄՁ-ների և գյուղատնտեսության վարկավորման գործընթացը շարունակվում է Նոր նշանակում ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 12-րդ դեպքն է գրանցվել ԱՀԿ-ն Բելառուսին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ Արսեն Թորոսյանը բացատրեց, թե ինչու սահմանը հատող բոլոր քաղաքացիներին չեն թեստավորում «Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել». Սոբյանին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ «Փաստ»․ «Պրո­ֆե­սի­ո­նալ կադ­րե­րի բա­ցա­կա­յու­թյուն, դան­դաղ որո­շում­ներ». Հա­յաս­տա­նը խճճվել է կո­րո­նա­վի­րու­սի սար­դոս­տայ­նում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք Չինաստանից Հայաստան ուղարկված օգնության տուփերի վրայի գրառումը բարկացրել է թուրքական մամուլին ու հասարակությանը «Հրապարակ»․ Այս կարևորագույն ժամանակահատվածում քաղաքապետը նվազագույն ակտիվություն է ցուցաբերում․ Դավիթ Խաժակյան «Ժողովուրդ»․ Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում «Իրավունք». «Աննախադեպ ասֆալտապատման» հետևանքները «Ժողովուրդ»․ Ո՞ր ապրանքների գները կիջնեն «Հրապարակ»․ Այս ԱԺ-ն իր «որակով» գերազանցում է նախորդներին «Ժողովուրդ». Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ Ավագ ուրբաթ «Փաստ»․ Ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում «Հրապարակ»․ ՀՀ-ում կերկարաձգվի՞ արտակարգ դրության ռեժիմը «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին «Փաստ»․ Ստեղծված ճգնաժամային իրավիճակը խոր հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա «Փաստ»․ Երբ նեղացնում են իշխանություններին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 10 «Մեդիա պաշտպանը» ներկայացրել է մոնիթորինգի ապրիլի 9-ի արդյունքները Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան Շատ դեպքերում պարետատունը թաքցնում է անձանց՝ վարակակիր լինելու հանգամանքը և ժողովրդի զգոնությունը նվազում է. Գ․ Գրիգորյան (տեսանյութ) Բացառիկ մանրամասներ ԱԱԾ-ի և ոստիկանության գործողություններից. կան ձերբակալված պաշտոնյաներ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել Կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը․ Արթուր Ղազինյան Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք. Թորոսյան Այսօր Ավագ Հինգշաբթին է. Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Ոտնլվայի կարգ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan