AM | RU
USD
EUR
RUB

Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՂարաբաղյան կարգավորման վերաբերյալ իշխանության հայտարարություններում դետալացման պակասը կամ բացակայությունը բերում է սխալների, որոնք ուղղակիորեն ունենում են ձնագնդի էֆեկտ և ավելի են դժվարացնում մեր դիրքերը բանակցային գործընթացում: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

«Ի տարբերություն Մյունխենյան քննարկման, որն ընթանում էր ուղիղ եթերում, հրապարկված սկզբունքների դեպքում կար հնարավորություն ԱԳՆ-ի հետ դրանք քննարկելու նախապես, այլ ոչ թե արձագանքների հիման վրա», - նշում է վերլուծաբանը՝ անդրադառնալով վարչապետի կողմից հրապարակված Մյունխենյան սկզբունքներին:

Կարեն Բեքարյանն սկզբունքների մեջ առավել խնդրահարույց է համարում երրորդ կետը. «չկան տարածքներ, կա անվտանգություն, Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»:

«Չկան տարածքներ՝ լավ, բայց առաջին հերթին և ամենակարևորը՝ կա ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման խնդիր, որը որևէ մեկի քմահաճույքով չէ, որ պետք է տեղի ունենա», - ընդգծում է վերլուծաբանը:

«Եթե մենք սա պատկերացնում ենք և գերակայութունները դասակարգում ենք այնպես, ինչպես դրանք պետք է լինեն՝ առաջին հերթին իրավունքի իրացումը, դրա միանշանակ ճանաչումն ու ընդունումը, ապա հետո միայն դրանից բխող ցանկացած այլ հարց, մենք կունենայինք Մյունխենյան այդ սկզբունքի ավելի կոռեկտ և ամբողջական ձևակերպում», - նշում է նա:

Կարեն Բեքարյանի կարծիքով՝ որպես նման ձևակերպման օրինակ կարող էր լինել հետևյալ ձևակերպումը. «Արցախի և Ադրբեջանի սահմաններին առնչվող հարցերը կարող են քննարկման առարկա լինել Արցախի և Ադրբեջանի միջև՝ Ադրբեջանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ճանաչելուց և միջազգայնորեն երաշխավորված անվտանգության մեխանիզմների լիարժեք ներդրումից հետո միայն»:

Անդրադառնալով միկրո և մինի հեղափոխությունների վերաբերյալ վարչապետի հրապարակած սկզբունքին՝ վերլուծաբանն ընդգծում է. «Այստեղ մենք գործ ունենք բանակցային գործընթացի շատ էական նրբության և դետալների հետ»:

«Այս սկզբունքը պետք է մանրամասնվի, քանի որ այս միկրո և մինի հեղափոխությունները ստեղծում են տպավորություն, որ Ադրբեջանին հնարավորություն է տրվում ավելի ամուր ձևով պնդել կարգավորման իր փուլային տարբերակի վրա», - նշում է Բեքարյանը՝ ընդգծելով, որ եթե այլ բան ի նկատի ունենք, պետք է ընկալելի լինի կամ առնվազն փուլային տարբերակը բացառելով պետք է ասվի, որպեսզի չստեղծվի տարընթերցման հնարավորություն:

Հաղորդման եթերում Կարեն Բեքարյանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «ժողովրդավարությունը այն կարևոր երաշխիքներից է, որը պետք է ամրացնի ու ամրապնդի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը»:

«Շատ ճիշտ դիտարկում և արձանագրում է, բայց մի էական բայցով: Մենք ունենք գործընթաց դատական իշխանության և սահմանադրական դատարանի հետ կապված, որը որևէ կապ չունի ժողովրդավարության դասական նորմերի հետ: Եթե վարչապետի ասածին դա գումարենք, ապա պետք է ամրագրենք՝ իշխանություններն իրենք տորպեդահարում են մեր անվտանգության երաշխիքներից մեկը», - նշում է վերլուծաբանը՝ հավելելով, որ Արցախում սպասվող ընտրությունների հետ կապված իշխանության գործողություները և հայտարարությունները ևս խախտում է ժողովրդավարությանը նպաստող երաշխիքների դաշտը, դրանք նաև հարված են Արցախի սուբյեկտայնությանը:

Լրահոս
Կորոնավիրուսի պիկը դեռևս չենք հաղթահարել. Պուտին Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը Հայաստանը դեռևս չի հասել կորոնավիրուսի հիվանդացության ու մահացության պիկին Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Լուկաշենկոն պատրաստ է անձամբ բուժել կորոնավիրուսով վարակված պացիենտներին Արցախում կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը պարզվում է Ապրիլի 14-ին Արցախում տեղի է կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դոլարն արժեզրկվում է ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրամյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Սևանում ձկան որսի վերահսկողության լրացուցիչ միջոցներ կկիրառվեն Ներկայիս ռեժիմի քայլերը՝ «Կիրթ Ալիևի» հետ նոր սիրախաղի համար Արգելվում է օտարերկրացիների մուտքը Հայաստան. ԱԳՆ Չի բացառվում, որ ինչ-որ փուլում Արցախում կորոնավիրուսի թեստավորում կիրականացվի. Տիգրան Աբրահամյան Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 62 589-ի. РИА Новости ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին Ազատ է արձակվել Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվողը ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Շարունակեք ձեր հոգու սիրով ու ջերմությամբ շենություն բերել մեր երկրին և պայծառություն՝ հոգևոր ու ազգային կյանքին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ստի սպարտակիադա պետության ղեկավարի կողմից. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Պուտինը մեկուսացման մե՞ջ է. Կրեմլում ասել են, թե ինչպես են նախագահին պաշտպանում կորոնավիրուսից Արցախում մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս Պարետի նոր որոշումը Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը Ռուսաստանում կհայտնվի հաջորդ շաբաթ. Gazeta.ru Այսօրվանից ՀՀ տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Կորոնավիրուսը կխանգարի՞ «Վերջին զանգին». պարզաբանում է փոխնախարարը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 20 նոր դեպք Աղմկահարույց մանրամասներ երեք անձի մահվան ելքով ավտովթարի քրեական գործով Ավագ երեքշաբթի 20 հոգի նոր ախտորոշում ունենք ու 25 հոգի առողջացած կորոնավիրուսից. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի ուղիղ եթերն արձանագրեց հակառեկորդ. Ջոնի Բրջոնին խժռեց նրան. Գագիկ Համբարյան Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը. Բակո Սահակյանի ուղերձը «Հրապարակ»․ Կառավարության անդամների կեղծ լավատեսական նոտաները «Ժողովուրդ»․ Մասիս Մայիլյանի Երևան այցն ու պայքարից դուրս մնալու որոշումը «Իրատես»․ 26 500 դրամ՝ մեկ ամսվա համար․ սա ծա՞ղր է, թե աջակցություն «Փաստ»․ Էժան ավիատոմսերով հպարտանալու փոխարեն խորքային խնդիրներն է պետք լուծել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan