Բակո Սահակյանը հաջողություններ է մաղթել Ջալալ Հարությունյանին ծառայության մեջ

Բակո Սահակյանը հաջողություններ է մաղթել Ջալալ Հարությունյանին ծառայության մեջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:

Նախագահը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել իր ստորագրած հրամանագրի համաձայն պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին:

Նախագահը բարձր է գնահատել գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությունը, նշել, որ նա ունի զորքերի կառավարման մեծ փորձ եւ մաղթել հաջողություններ ծառայության մեջ:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նախկին պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանին ծառայության համար, արժեւորել նրա ավանդը բանակաշինության գործում եւ մաղթել հաջողություններ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում