Ռոհանին ԱՄՆ-ին խորհուրդ է տվել մտածել սեփական երկրում կորոնավիրուսից մահացածների մասին

Ռոհանին ԱՄՆ-ին խորհուրդ է տվել մտածել սեփական երկրում կորոնավիրուսից մահացածների մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վաշինգտոնի այն հայտարարությունից հետո, թե Թեհրանը թաքցնում է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները, ԱՄՆ-ին խորհուրդ է տվել մտածել սեփական երկրում գրիպից «հազարավոր մահացածների» մասին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը կարող է կարևոր տեղեկատվություն թաքցնել երկրում կորոնավիրուսի բռնկման վերաբերյալ: Նրա խոսքով՝ Իրանը Չինաստանից հետո երկրորդ տեղում է նոր վիրուսից մահացության ցուցանիշով:

«Կորոնավիրուսը չպետք է դառնա մեր թշնամիների զենքը մեր երկրում աշխատանքն ու արտադրությունը կանգնեցնելու նպատակով: Ամերիկացիներին հարկ է մտածել իրենց երկրում գրիպից հազարավոր մահացածների մասին»,- ասել է Ռոհանին կառավարության նիստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում