AM | RU
USD
EUR
RUB

Վերականգնվել է Մարտիրոս Սարյանի «Կոստանդնուպոլսի շները» կտավը

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amՓետրվարից 28-ից մեկնարկելու են մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի 140-ամյակին նվիրված միջոցառումները: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենը Ռուզան Սարյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ վաղը ժամը 12:00-ին կհանդիպեն Սարյանի արձանի մոտ, այնուհետև կայցելեն Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ նկարչի շիրիմին, իսկ Ավետիք Իսահակյանի գրադարանում ժամը 14:00-ին կկայանա Մարտիրոս Սարյանի ծննդյան 140-ամյակին նվիրված «Հուշեր Մարտիրոս Սարյանի մասին» գրքի շնորհանդեսը:

Նա նշեց, որ շնորհանդեսին ներկա կլինեն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը, որոնք այդ հուշերի հեղինակներն են:

Փետրվարի 29-ին՝ հենց նկարչի ծննդյան օրը, տուն-թանգարանում են նախատեսված միջոցառումներ:

«Երևի թե ամենամեծ նվերն ենք պատրաստել մեր շատ սիրելի վարպետին. հիմնանորոգվել է 1910 թվականին նրա ստեղծած «Կոստանդնուպոլսի շները» կտավը, որը ներկայացվելու է արվեստասեր հասարակությանը»,- ասաց Ռ.Սարյանը:

Նա նշեց, որ կարևոր խնդիր է մշակութային արժեքները պահպանել և բարվոք վիճակում փոխանցել հաջորդ սերունդներին:

«Սարյանը մեծ մտահոգություն ուներ այդ նկարի հետ կապված: Դեռևս իր կենդանության օրոք այն վնասվել էր: Փորձել է վրան աշխատել, կարգի բերել, բայց, իհարկե, պետք էր պրոֆեսիոնալ աշխատանք, որը արվեց»,- ասաց տուն-թանգարանի տնօրենը:

Ռ.Սարյանը տեղեկացրեց, որ մարտի 20-ին կներկայացվեն Մարտիրոս Սարյանի՝ «Ալմաստ» օպերայի համար արված էսքիզները։

«Տարիներ շարունակ խոսում էինք այն մասին, որ օպերան բեմ բարձրանա սարյանական ձևավորումով, և, կարծես թե, մյուս տարի, երբ տոնելու ենք Սպենդիարյանի 150-ամյակը, արդեն կունենանք «Ալմաստը» բեմում նաև Սարյանի՝ վերականգնված ձևավորմամբ»,- ասաց նա:

Ռ.Սարյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում նշվելու է նաև գրող Ղազարոս Աղայանի 180-ամյակը, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 100-ամյակը:

Լրահոս
Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, ժողովրդի ներուժը ջլատող մոտեցումներից և համախմբվի.Արամ Ա-ի ուղերձը Իրանում հայրը «հանուն պատվի» գլխատել է 14-ամյա դստերը. Ռոհանին կոչ է արել արգելել «հանուն պատվի» սպանությունները.«The Guardian» Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը՝ անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, նոր սկիզբ. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ ՀՀ քաղաքական և հոգևոր վերնախավը Սարդարապատի հուշահամալիրում է. ուղիղ Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության հռչակման 102-ամյակը «Ժողովուրդ»․ Երևանի փոխքաղաքապետը չուզելով դեռ աշխատում և պարգևավճար է ստանում «Փաստ»․ Անորոշությունն ու զգուշավորությունը դարձել են տնտեսության և բանկային համակարգի հիմնական մարտահրավերը «Ժողովուրդ»․ Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կկրեն հայտարարագիր չներկայացնելու դեպքում «Ժողովուրդ»․ Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել «Փաստ»․ Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում «Փաստ»․ Փնտրվում են «սրտի» դատավորներ «Փաստ»․ Կարևորը մենք ենք ու... մեր նեղ քաղաքական շահերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 28 Որքան գումար է ՀՀ-ին տրամադրվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություններ են թույլ տրվել. «Մեդիա պաշտպան» Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է. Միքայել Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Ձեզ այլևս ոչինչ չի փրկի. Արմեն Աշոտյան Իրականության հիմնական ծուղակները. Վահե Հովհաննիսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնական հայտարարում է Կառավարության նիստն՝ ուղիղ. օրակարգում 31 հարց է, 26֊ը՝ չզեկուցվող Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո Վարակակիրների թվով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր». Կարեն Վրթանեսյան 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք Նոր լարվածություն Թուրքիայի և Հունաստանի միջև ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. նիստը՝ ուղիղ Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Միջերկրական ծովում 4 և 4,9 մագնիտուդ հզորությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել «Իրավունք». Սուպերնախարարից սուպերփոխվարչապետ «Հրապարակ»․ Փաշինյանի «սև ցուցակն» ընդարձակվել է «Ժողովուրդ»․ Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում «Փաստ»․ Իշխանության նկատմամբ հանրային տրամադրությունները կտրուկ փոխվել են «Հրապարակ»․ Մարուքյանը թիկնապահո՞վ է գալիս խորհրդարան «Ժողովուրդ»․ Ադրբեջանի հետ կապ ունեցող հաքքերական խմբերը հարձակումներ են գործել հայկական կայքերի վրա «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը «Հրապարակ»․ Հակառակորդի կրակոցից այրվել է հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի մեքենան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan