AM | RU
USD
EUR
RUB

Արտագաղթող Գեղարքունիքը

 

Քարվաճառում բնակվելու արդյունքում վերջերս հաճախ եմ շփվում Վարդենիսի բնակիչների հետ, քանի որ Քարվաճառից Երեւան հասնելու համար օգտագործում եմ Վարդենիս-Երեւան երթուղին:
Վերջին անգամ Վարդենիսից Երեւան եւ Երեւանից Վարդենիս գնալիս երթուղայինում ակամայից ունկնդիրը դարձա տարբեր մարդկանց խոսակցություններին: Եթե դրանք միայն կենցաղային կամ անձնական բնույթի լինեին, բնականաբար, ես դրանց այժմ չէի անդրադառնա: Սակայն Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Մարտունի քաղաքի մի քանի բնակիչների խոսակցությունները վերաբերում էին արտագաղթին:

Վարդենիս-Երեւան երթուղայինում անմիջապես մեր հետեւի նստարանին նստած էին երկու երիտասարդ աղջիկներ, որոնցից մեկն ամբողջ ճանապարհին պատմում էր, թե «ոնց ա Ռուսաստանում ապրող տղու հետ մի շաբաթ առաջ պատահական նշանվել ու երկու օրից ինքն էլ ա գնում Ռուսաստան. հիմա էլ Երեւան է գնում թղթերը դասավորելու»: Պարզվեց, որ աղջկա քույրն էլ արդեն չորս-հինգ տարի է' Ռուսաստանում է, երկու երեխա ունի: Իսկ կարոտի մասին աղջիկն առանձնապես չէր անհանգստանում. «սկայպ կա, երբ կուզեմ, կզանգեմ, մերոնց հետ կխոսեմ»: Մյուս աղջիկը քաջալերում էր նրա' «ստեղից գնալու» որոշումը եւ ասում, որ «իրենք էլ են ուզում գնան»: Ռուսաստան գնացող աղջիկը պատմեց, որ վարսավիր է, Վարդենիսում աշխատանք ունի, նորմալ ապրում էր, սակայն այն մասին, թե ինչու է գնում Ռուսաստան, որոշակի ոչինչ չասաց: Միգուցե չի էլ մտածել այդ մասին…

Աղջիկների հետ կապ չունեցող մեկ ուրիշ երիտասարդ տղա նույն երթուղայինում պատասխանելով հեռախոսազանգին' ասաց, որ գնում է Երեւան' «Ռուսաստանի տոմսի համար»…

Քարվաճառ վերադառնալիս Երեւան-Վարդենիս երթուղայինում կրկին մեր հետեւի նստարանին երկու երիտասարդ կանայք էին, ովքեր հիմնականում Ռուսաստանում էին ապրում: Քննարկելով հայրենիքում չապրելու դրական ու բացասական կողմերը'վերջում եզրակացրին, որ «դե ստեղ ապագա չկա, անելու բան չկա, էրեխեքի համար պետք ա գնալ»…նրանցից մեկի փոքր տղան արդեն հայտարարել է, որ «ինքը ռուս ա, հայ չի, չի ուզում Հայաստանում ապրի»…

Խոսքիս մեջ մեղադրանք չկա, ես չեմ մեղադրում, ամեն դեպք սուբյեկտիվ է: Պարզապես սրանք հարցեր են, որոնք ամեն օր, ամեն ժամ, ամեն պահի առերեսվում են ու պատասխաններ են պահանջում: Ես համոզված եմ, արտագաղթող հայերի մի մեծ մասը կցանկանար ապրել հայրենիքում, արտերկրում ապրելը հաստատ հեշտ չի: Անհայրենիք, արմատից կտրված ապրելը հաստատ հեշտ չի, եւ նույն Վարդենիսում, Մարտունիում, Վանաձորում, Գյումրիում, Դսեղում ու Գորիսում, Ստեփանակերտում ու Քարվաճառում, ամբողջ Հայաստանում հաստատ շատ են մարդիկ, ովքեր ամուր կպած են Մայր Հողին ու հայրենիքում էլ գտնում են ապրելու կերպը…

Հ.Գ. Վարդենիսից Քարվաճառ հասարակական տրանսպորտով չհասանք, այլ բեռնատարով. ազատագրված հողում մեր ապագա տան համար շինանյութ բերեցինք:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է քննադատությունների կենտրոնում մնալ․ «Մեդիա պաշտպան» Հայ ժողովուրդը, հայոց բանակը և քաղաքական վերնախավը միասնական կպատժեն Ալիևի ցանկացած արկածախնդրություն. Արմեն Աշոտյան Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց մեղադրող կողմի միջնորդությունը Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը կհրապարակի վաղը 2013 թվականից էս թեման Սորոսի վաստակներին հանգիստ չի տալիս. Նարեկ Մալյան Թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ «Մենք ձեզ հետ ենք հաղթահարել»․ Լուկաշենկո ACBA բանկն օգնության ձեռք է մեկնել «ՍՕՍ» Մանկական գյուղեր ծրագրի 350 մասնակից ընտանիքների Հայկ Ալումյան. Դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ անհիմն է ու հակասում օրենքին Քաղաքապետարանի պաշտոնական կայքում չի հրապարակվել՝ քաղաքապետի կարգադրությամբ պարգևատրումը․ Դավիթ Խաժակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի դատական նիստը. ՈՒՂԻՂ Կտորե դիմակներն ավելի քիչ են պաշտպանում վարակվելուց, քան՝ բժշկական դիմակները. Արսեն Թորոսյան Լանզարոտեի կոնվենցիայի գործարկմամաբ մենք կորցնելու ենք մեր սերունդը, պետականությունն ու ազգը. մանկավարժ-արվեստաբան Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել ՀՀԿ երիտասարդները ակցիա արեցին Կառավարության դիմաց (տեսանյութ) Ես անձամբ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում եմ. Արսեն Թորոսյան ՀՀ-ում Իրանի դեսպան․Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել Պետությունը զավթած ուժը, սպասարկելով օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը, սահմանափակում է հավաքների ազատության իրավունքը. հայտարարություն ՍԴ նիստը չկայացավ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 349 դեպք Եղեգնուտ համայնքի բնակիչները փակել են փողոցը. ՈՒՂԻՂ Այս 650 մահերը Քոչարյան Անդրանիկի շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի խղճին ու վզին են. Միհրան Հակոբյան «Հրապարակ». Շուշանիկ Ներսիսյանն Անանյանի գնալուց հետո ում ուզում, նշանակում և ազատում է «Ժողովուրդ»․ ՍԴ-ի հարցով ՄԻԵԴ-ի ապտակը՝ ՀՀ իշխանությանը «Փաստ». Հանրությունը Փաշինյանից հիասթափվել է. վարկանիշը սրընթաց անկում է ապրում «Ժողովուրդ»․ ԿԲ խորհրդի անդամի համար Հովհաննես Խաչատրյանի առաջադրումը պատահական չէ․ ով է «միջնորդել» «Իրատես». Արարատ Միրզոյանը ստիպված երդվել է Փաշինյանի մոտ «Հրապարակ». Մինչև շաբաթվա վերջ պարզ կդառնա ՍԴ-ի ճակատագիրը «Իրատես». Փոփոխություններ են սպասվում կառավարությունում «Հրապարակ». Արսեն Թորոսյանը վրեժ է լուծում ԵՊԲՀ-ից «Փաստ». Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին` ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ «Փաստ». Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ «Հրապարակ». Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 7 Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը» Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan