Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել

Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԻրանում մահացել է մեջլիսի պատգամավորներից մեկը, ով կորոնավիրուսի նոր տեսակով էր վարակված, հայտնում է independent.co.uk կայքը` հղում տալով Իրանի պետական լրատվամիջոցների տարածած հայտարարությանը:

Տեղեկությունների համաձայն` Մոհամմադ Ալի Ռազմանի Դաստակ անունով պատգամավորի մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել էր օրեր առաջ։

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը հայտարարել է, որ մի օրում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 200-ով և հասել է 593-ի, մահացածների թիվն արդեն 43 է:

«Մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 205 դեպք, նրանցից 9-ը, ցավոք, մահացել են»,- հայտարարել է Ջահանփուրը: Նա հավելել է, որ ամենաքիչը 123 մարդ ապաքինվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում