Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հանդիպումներ է ունեցել Քարվաճառի և հարակից գյուղերի բնակիչների հետ

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հանդիպումներ է ունեցել Քարվաճառի և հարակից գյուղերի բնակիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amԱրցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի եւ «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչների նախընտրական հանդիպումները երկրի գյուղերում եւ քաղաքներում շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է Բալասանյանի գրասենյակը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր՝ փետրվարի 29-ին, նրա կանգառի վայրերն էին Քարվաճառն ու Նոր Գետաշեն, Նոր Բրաջուր, Նոր Վերինշեն, Զուար, Հավսաթաղ համայնքները։

Վիտալի Բալասանյանի հանդիպումներն անցնում են ջերմ և անմիջական մթնոլորտում՝ հնարավորություն տալով մարդկանց բաց և անկեղծ զրուցելու իրենց հուզող խնդիրների մասին։ Խնդիրներ, որոնց Բալասանյանը քաջատեղյակ է և որոնց լուծումներին անդրադառնում է իր նախընտրական ծրագրում։

Այսօրվանից մաս-մաս կներկայացնենք ծրագրում ներկայացված հիմնական դրույթների համառոտ նկարագիրը ՝

• Արցախի Հանրապետության ներկայիս փաստացի սահմաններում անվտանգության ապահովում ՝ ուշադրության կենտրոնում պահելով Արցախի բաղկացուցիչ մաս կազմող և ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, Մարտունու և Մարտակերտի որոշ հատվածները:

• Արցախի Հանրապետության լիարժեք ճանաչում ՀՀ և միջազգային հանրության կողմից՝ որպես հայկական երկրորդ պետականության սուբյեկտ:

• Արցախյան հասարակության հոգևոր և բարոյական արժեքների ամրապնդում:

• Ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացում՝ երաշխավորելով անկախ ԶԼՄ-ների ինստիտուտի կայացումը և պետական մարմինների գործունեության թափանցիկությունը:

• Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հետ համակարգված կապերի զարգացում և ամրապնդում:

Վիտալի Բալասանյանը իր հանդիպումների ընթացքում խոսում է այս և մյուս արցախցու համար կենսական նշանակության ունեցող թեմաների շուրջ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում