Չինացի վարսահարդարները կորոնավիրուսով չվարակվելու համար հաճախորդներին «հեռվից» են սպասարկում (լուսանկարներ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Tert.am: Չինացի վարսահարդարները հետաքրքիր ու ինքնատիպ եղանակ են գտել իրենց հաճախորդներին սպասարկելու և միաժամանակ կորոնավիրուսով չվարակվելու համար, հայտնում է Daily Mail պարբերականը:
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են պաշտպանիչ հագուստներով և դիմակներով չինացի վարսահարդարներն աշխատում գրեթե մեկ մետր երկարություն ունեցող ձողին ամրացված ածելիներով, խոզանակներով, վարսահարդարիչներով:
Չինաստանի կենտրոնական Հենան նահանգում գտնվող վարսահարդարման այս սրահի տնօրենը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրենք այդ քայլին են դիմել՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Նշվում է, որ հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը կարճ ժամանակում տարածվել են համացանցում, միլիոնավոր դիտումներ են գրանցել: Հետևորդները, իրենց հերթին, զվարճալի մեկնաբանություններ են թողել հրապարակումների տակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում