AM | RU
USD
EUR
RUB

Ռոհանի.«Իրանը շուտով վերահսկողության տակ կառնի կորոնավիրուսի բռնկումը»

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Panorama.amԻրանի նախագահ Հասան Ռոհանին հավաստիացրել է, որ երկիրը կկարողանա շուտափույթ վերահսկողության տակ առնել նոր կորոնավիրուսի բռնկումը: Այս մասին գրում է regionmonitor-ը։

Ռոհանին կառավարության նիստին ասել է․«Մենք կհաղթահարնեք այս խնդիրն ամենակարճ ժամկետներում մահացության մինիմալ դեպքերով»:

Նա քննադատել է «թշնամիներին», որոնք օգտվել են այդ բռնկումի և կեղծ լուրեր ու հայտարարություններ տարածել՝ խաղաղությունն ու իրանցիների վստահությունը խաթարելու համար:

«Նրանք կեղծ թվեր են ներկայացնում, պնդում են, որ մարդկանց տեղյակ չեն պահում իրական իրավիճակի մասին, մինչդեռ առաջին իսկ օրվանից, երբ մենք իմացել ենք վիրուսի ներթափանցման մասին, առողջապահության նախարարությանը հանձնարարվել է վիճակագրությամբ և տվյալներով իրազեկել մարդկանց»:

Ռոհանին նաև քննադատել է Վաշինգտոնի հայտարարությունն Իրանին օգնելու պատրաստակամության մասին: «Դժբախտաբար, նրանք, ովքեր պատժամիջոցներ են կիրառել սննդի և դեղամիջոցների նկատմամբ, այժմ թաքնվում են կարեկցանքի դիմակի հետևում` պնդելով, որ ձգտում են օգնել: Եթե նրանք անկեղծ են, թող գոնե չեղարկեն պատժամիջոցները դեղամիջոցների նկատմամբ: Սա կլինի առաջին քայլը»:

Ըստ վերջին տվյալների` Իրանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 2822-ի, իսկ մահացության դեպքերը` 92-ի:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է օգնել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ «Մենք շատ լավ գլուխ ենք հանում, ունենք հիանալի խումբ։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հիանալի աշխատանք է կատարում»,- ասել էր Թրամփը:Նա վստահեցրել էր՝ աշխարհի լավագույն բժիշկները ԱՄՆ-ում են։ «Մենք կօգնեինք Իրանին, եթե նրանք դա ցանկանային։ Իրանը կորոնավիրուսից շատ տուժեց»,- հավելել էր Թրամփը:

Լրահոս
Պուտինը հրաժարվել է ձեռքսեղմումներից Պարսյան. Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է Թոքաբորբից օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի է մահացել Բակո Սահակյանը ՀՀ ՀՌՀ պատվիրակության հետ քննարկել է հեռահաղորդակցության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Ռուստամ Բադասյանը, ըստ էության, չբացառեց, որ քաղաքացիների մասին տվյալները կարող են հայտնվել հաքերների մոտ Ռուսաստանցի միլիարդատերը հիվանդանոցներ կկառուցի՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է երեք հազարը. РИА Новости ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ասուլիսը՝ ուղիղ Արցախում ընտրությունները եղել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան. «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը Չինացի գիտնականները գտել են կորոնավիրուսը բուժելու նոր միջոց: Gazeta.ru Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է. Minval.az Ղազախստանում լրագրողն ուղիղ եթերում առաջարկություն է արել սիրելի աղջկան (տեսանյութ) Արցախում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորների ասուլիսը՝ ուղիղ Որքան գումար են կորցրել Ռուսաստանցի մեծահարուստները մարտին . «ՌԻԱ Նովոստի» Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ուղիղ Ջավախքի բնակիչների մոտ կորոնավիրուս չի հաստատվել. Jnews Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսաստանի 35 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 440 նոր դեպք. Интерфакс «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը բարձրացնել 36 %-ով Հրապարակվել են Արցախի խորհրդարանական ընտրություններում 7 շրջանների նախնական արդյունքները «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում իշխանություններին համաճարակը քաղաքական շահերին չծառայեցնել Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց․ պարետատուն Էկոնոմիկայի փոխնախարարներ Նաիրա Մարգարյանի և Արման Խոջոյանի ասուլիսը՝ ուղիղ Փաստաբանների պալատի նախագահը դիմել է պարետին Արցախում նախագահական ընտրություններ. մանրամասներ (թարմացվող) «Կորոնավիրուսը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր վատթարագույն համաշխարհային ճգնաժամն է»․ Գուտերեշ Երևանի մետրոպոլիտենը փակ է Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան շրջանցում են ԱՄՆ պատժամիջոցները՝ Իրանին բժշկական օգնություն ցույց տալու համար Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք Ուհանում չեղարկվել է երկու ամիս գործող կարանտինային ռեժիմը (լուսանկարներ) ՄԻՊ-ը կոչով դիմել է քաղաքացիներին ՀՀ նախագահը օրենքներ է ստորագրել Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հետ նավթային բանակցությունների մեկնարկի մասին «Ժողովուրդ». Գազի գինը կբարձրանա ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3890-ի. Worldometer «Ժողովուրդ»․ Նորանշանակ ՊՆ պաշտոնյան ու աղմկահարույց նամակը «Ժողովուրդ»․ Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն. նոր նախագիծ է մշակվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan