Գևորգ Պետրոսյանն առաջարկում է Սահմանադրության մեջ ամրագրել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հատուկ կարգավիճակը

Գևորգ Պետրոսյանն առաջարկում է Սահմանադրության մեջ ամրագրել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հատուկ կարգավիճակը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, FacebookՀարգելի՜ քաղաքացիներ…

Որպես Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, երեկ Հանձնաժողովին եմ ուղարկել գրավոր առաջարկություն ապագա Սահմանադրության մեջ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հատուկ կարգավիճակն ամրագրելու վերաբերյալ, ինչի մասին ոչ մի նշում չկար մեզ տրամադրված սկզբնական նյութերում:

Լիահույս եմ, որ Հանձնաժողովն ըմբռնումով կմոտենա առաջարկին…

Սպասվում են շատ գրոհներ, բայց ես այդ առաջարկը պնդելու եմ մինչև վերջ…

Ակնկալում եմ ձեր համաձայնությունը…

Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր

Հետևեք մեզ նաև Telegram-ում