«Երգեհոնային երաժշտության ժամ» երեկոյին կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի երկերը
10/03/2020 18:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երգեհոնային երաժշտության ժամ» ամենամսյա համերգին այս անգամ հնչելու են Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգը տեղի կունենա մարտի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Կատարումներով հանդես կգան երգեհոնահարներ Հարություն Թագվորյանը, Աննա Բակունցը, Թերեզա Ոսկանյանը, Էմանուելա Քարամյանը, Լուսին Սառաջյանը, ինչպես նաև Գայանե Մաթևոսյանը (սոպրանո), Հայկուհի Հակոբյանը (ֆլեյտա), Աստղիկ Սիրադեղյանը (ջութակ):
Երգեհոնն աշխարհի ամենահին երաժշտական գործիքներից է, որն ստեղծվել է Արևմտյան Եվրոպայում։ Ենթադրվում է, որ այն պատրաստել է հույն Կտեսիբիոսը՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից, որի անվան հետ էլ կապվում է նվագարանի մասին առաջին հիշատակությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում