Գոլանի բարձունքներում խաղաղապահ առաքելությունը երկարաձգվել Է վեց ամսով

Անվտանգության խորհուրդը վեց ամսով երկարաձգել Է Գոլանի բարձունքներում տեղաբաշխված խաղաղապահների մանդատը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, մանդատի երկարաձգման մասին բանաձեւն ընդունվել Է միաձայն:

Բանաձեւի տեքստում նշվում Է Գոլանի բարձունքներում խաղաղապահների անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին: Ներկայում նրանց թույլատրված Է կրել միայն ատրճանակ:

Դիվանագետների խոսքով՝ խաղաղապահներն ամենայն հավանականությամբ կստանան զրահաբաճկոններ, զրահափոխադրիչներ ու գնդացիրներ:

Գոլանի բարձունքներում 1974 թվականից տեղաբաշխված են ՄԱԿ-ի ուժեր, որոնք հետեւում են տարանջատման ռեժիմի պահպանմանը: Դրանք ստեղծվել են Սիրիայի եւ Իսրայելի միջեւ զինադադարի գծի երկայնքով հրադադարին հետեւելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում