Էջմիածնի ելքերը հսկողության տակ են. ՈՒՂԻՂ

Էջմիածնի ելքերը հսկողության տակ են. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Aysor.am:  Այս պահին Էջմիածնից քաղաքացիների ելքն իրականացվում է սահմանված կարգով: Բուժաշխատողները նախ քաղաքացիների ջերմաչափում են կատարում, ինչից հետո միայն վերջիններս կարողանում են դուրս գալ Էջմիածնից: Բուժաշխատողների հետ մեկտեղ տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանները:

Մինչ այս պահը 6-7 ջերմություն ունեցող անձ բուժաշխատողների կողմից հետ՝ Էջմիածին է ուղարկվել:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Էջմիածնի 27 ելքից առաջիկայում գործելու է միայն երեքը:

«Տեղում ջերմաչափում կանեն և նրանց, ովքեր ջերմություն կունենան, կխնդրենք ինքնմեկուսացում իրականցնել», – ասել էր վարչապետը:

Տեսանյութը՝ NEWS.am-ի: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում