Ովքե՞ր կարող են մուտք գործել ու դուրս գալ երկրից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ովքե՞ր կարող են մուտք գործել ու դուրս գալ երկրից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Panorama.am: Կառավարության արտահերթ նիստը ընդմիջումից հետո շարունակվում է։ Օրակարգում Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին որոշման նախագիծն է։

Չնայած նախագծում կատարված փոփոխություններին, կրկին տեխնիկական սխալներ, թերություններ ու խնդիրներ ի հայտ եկան։

«Քննարկման նյութ էր դարձել քրեակատարողական հիմնակարների հետ կապված հարցը։ Ես դիսկամֆորտ ունեի, որ զորամասերն ու քրեակատարողական հիմնարկները նույն ենթավերնագրի ներքո էին։ Կարելի էր գրել՝ այլ սահմանփակումներ, զորամասն ու ՔԿՀ-ն դրել ենք նույն ենթավերնագրի ներք, այդպես լավ չի։ Մեծ խնդիր չի, բայց լեզվամտածողության առումով լավ չի, որ նույն ենթագրի ներքո են»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նախագծի, հարսանիքներ, ծնունդներ, կնունքներ, թաղման արարողություններ թույլատրվելու են պարետի՝ Տիգրան Ավինյանի որոշմամբ սահմանված տարածքները, այլ հավաքներ արգելված են։

«Ոչ թե թաղումներն են արգելվում, այլ 20 հոգուց ավելի մասնակցությունը»,-ասաց նա։

Ամփոփելով նախագծով առաջարկվող սահմանփակումները, Փաշինյանն ասաց, Հայաստան թույլատրվում է ՀՀ բոլոր քաղաքացիների մուտքը, նրանց ընտանիքների բոլոր անդամների մուտքը, կացության կարգավիճակ ունեցող բոլոր անձանց մուտքը թույլատրվում է։ Դիվանգետների հաղորդակցությունն ապահովվում է։

Արգելվում է այն անձանց մուտքը, որոնք եղել են կորոնավիրուսի առումով ծանր վիճակում գտնվող երկրներում։

Խմբագրական փոփոխություններից հետո նախագիծը դրվեց քվեարկության, որոշումն ընդունվեց միաձայն։ Մարտի 16-ի ժամը 18։30-ից կհայտարարվի արտակարգ դրություն։

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում