«Իրավունք»․ Հրազդանի ծննդատան դիմաց դիահերձարան են սարքել

«Իրավունք»․ Հրազդանի ծննդատան դիմաց դիահերձարան են սարքել

««Իրավունք»-ի խմբագրություն են զանգահարում Հրազդանի ծննդատան հղիներ և ահազանգում, որ ծննդատան դիմաց դիահերձարան են սարքել։

«Լուսամուտից դուրս նայելիս ականատես ենք լինում դագաղների, դիակների տեղափոխման և լաց ու կոծի»,- մեզ հետ զրույցում ասաց նոր ծննդաբերած Լուսինե Փիլոյանը՝ ընդգծելով, որ բժիշկները ևս իրենց մտահոգությունը կիսում են, բայց ոչինչ անել չեն կարողանում։

Հղիները նշում են, որ եթե խնդիրն ինչ-որ կերպ չկարգավորվի, պատրաստ են իրենց բողոքի ձայնը բարձրացնել։

«Չի կարելի։ Մենք այստեղ գալիս ենք ուրախության համար, բայց պատկերացրեք, թե ինչ բացասական տեսարանների ենք ականատես լինում»,-վրդովված նշեց նոր ծննդաբերած կինը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում