AM | RU
USD
EUR
RUB

Ամերիաբանկն իր աշխատակիցների մեծ մասի համար սահմանել է տնային ռեժիմ` պահպանելով վարձատրության չափը 100 տոկոսով

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Times.amԻնչպե՞ս են հայկական բանկերն արձագանքում COVID-19 նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած խնդիրներին: Ի՞նչ է արվում հաճախորդներին աջակցելու և նրանց առողջությունը պաշտպանելու համար: EADaily տեղեկատվական գործակալության այս հարցերին պատասխանեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

- Ձեր բանկը հիմնական ֆինանսական ցուցանիշներով առաջատարն է Հայաստանում: Ինչպե՞ս է հանրապետության ամենախոշոր բանկն արձագանքում կորոնավիրուսի պանդեմիայի արդյունքում իր հաճախորդների մոտ ծագած խնդիրներին:

Հաշվի առնելով բիզնես հանրության առջև կորոնավիրուսի պանդեմիայի արդյունքում ծառացած խնդիրները, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից, մեր հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար, որոշեցինք ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող մեր բոլոր հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը տրամադրել «վարկային արձակուրդ» տրամադրել: Նշված ժամանակահատվածում նրանք կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդի վարկային պատմության վրա: Չվճարված ամբողջ գումարը կհաշվարկվի և կվերաբաշխվի հետագա վեց ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը հաճախորդները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով: Նշեմ, որ բանկը ստանձնել է բոլոր ծախսերը, և վերաբաշխված գումարների վրա տոկոսներ չեն հաշվեգրվելու:

Անհատական մոտեցում ենք ցուցաբերում նաև խոցելի դրության մեջ հայտնված` տուրիստական, հյուրատնային և հանրային սննդի ոլորտի ընկերություններին: Սկսած ս.թ. մարտի 16-ից, նրանք կարող են հետաձգել իրենց վարկերի մայր գումարների մարումները 3-6 ամսով: Չվճարված ամբողջ գումարը կհաշվարկվի և կվերաբաշխվի վարկի մնացած ամիսների վրա:

Պայմանավորված խոշոր առևտրի կենտրոնների աշխատանքի դադարեցման հանգամանքով, մենք ստիպված եղանք փակել այդ առևտրային կետերում գործող մեր մասնաճյուղերը: Մնացած բոլոր մասնաճյուղերն աշխատում են ստանդարտ աշխատանքային գրաֆիկով: Եվ, հանդիսանալով որպես թվային բանկինգի ուղղությամբ զարգացած բանկ, մեր հաճախորդներին առաջարկում ենք առցանց ծառայությունների լայն տեսականի: Մենք ընդառաջեցինք մեր հաճախորդներին և անվճար դարձրեցինք այդ ծառայությունները:

- Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում բանկը` իր աշխատողների առողջությունը պաշտպանելու համար:

Թիմում առողջ և դրական մթնոլորտի պահպանումը մեր բիզնեսի շատ կարևոր բաղադրիչն ու արժեքն է: Աշխատողների և հաճախորդների անվտանգության և առողջության պաշտպանության շրջանակներում մենք շարունակաբար ախտահանում ենք բոլոր տարածքները և ակտիվորեն պահպանում ենք հիգիենայի կանոնները: Մեր աշխատողների անվտանգությունն ու առողջությունն առաջնային կարևորություն ունեն մեր գործունեության համար: Բոլոր հանդիպումները, դասընթացները և աշխատանքի ընդունման նպատակով կազմակերպվող հարցազրույցներն անցկացվում են հեռահար եղանակով: Աշխատանքային սենյակները մշտապես ախտահանվում և օդափոխվում են, աշխատակիցներին ամեն օր տրամադրվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանող միջոցներ:

Անվտանգության նկատառումներից ելնելով և գործարար ակտիվության նվազման արդյունքում աշխատողների ավելի քան 50%-ը աշխատանքի չեն գալիս, սակայն վարձատրվում են ամբողջությամբ: Թեև ունեինք հարկադրված պարապուրդ հայտարարելու և աշխատանքի մասնակի վարձատրության հնարավորություն, որոշեցինք աշխատավարձը վճարել ամբողջությամբ` պահպանելով նաև աշխատակիցներին հասանելիք արձակուրդային օրերն ամբողջությամբ:

Ուրախ ենք, որ բոլորիս համար առաջացած ծանր իրավիճակում մեր աշխատողներն ակտիվորեն նպաստում են բիզնեսի շարունակականության ապահովմանը, և ստեղծված բոլոր աշխատանքային խմբերը գործում են օպերատիվ և դինամիկ ռեժիմով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ այս դժվարին ժամանակահատվածում նրանց միասնական և անձնուրաց աշխատանքի համար: Համոզված եմ, որ համախմբվածության շնորհիվ միայն մեր ժողովուրդին կհաջողվի հաղթահարել այն խնդիրները, որոնք առաջացրել են ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Տեղեկատվական գործակալության հարցազրույցի հղումը` EADaily.com:

Լրահոս
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշի ևս մեկ ռեկորդ է գրանցվել Հայաստանում աղետ է, և քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, դա շարունակվելու է. Միքայել Մինասյան Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել. Միքայել Մինասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադրբեջանի ԶՈՒ-ն ունի կորուստներ. ՀՀ ՊՆ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր. Աշոտյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 12 «Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել, նրանցից մեկին փրկել են, մյուսին փորձում են փրկել Գիտնականները նշել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում ողջ օրգանիզմի վրա «Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը Հացի արտադրությունը նվազել է Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ ԿԳՄՍ նախարարին Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan