Չինաստանը սկսում է վերականգնել ներքին տուրիզմը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Panorama.am: Չինաստանում կայունացել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, և տեղի բնակիչները սկսել են հետաքրքրվել ներգնա տուրիզմով, փոխանցում է ria.ru-ն։
Չինական շուկան ցույց է տալիս վերականգնման հեռանկարային նշաններ, քանի որ հիվանդության կորը անկում է ապրում:
Հունվար ամսվա սկզբի համեմատությամբ, երբ ավիատոմսերի 38 տոկոսն էր ընդամենը ամրագրվել, այժմ այդ տոկոսն աճել է՝ հասնելով 58-ի: Ավելին, ամրագրումների մեծ մասը այժմ կատարվում է գործուղումների համար:
Ներկայումս Չինաստանում ներգնա տոմսերի պահանջարկն ավելի մեծ է, քան փետրվարին։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ արտերկրում գործուղումներ չեն իրականացվում. դա պայմանավորված է հենց ՉԺՀ իշխանությունների սահմանափակիչ միջոցներով և այն փաստով, որ այսօր արտասահմանյան ուղղությունները մեծամասամբ իրենց սահմանափակումները պարտադրում են չինացի ճանապարհորդներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում