ԱՄՆ Պետդեպարտամենտն անհանգստացած է Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի եթերներում խոտանի առնչությամբ
Նմանատիպ
ԱՄՆ-ին մտահոգում է խոսքի ազատության վիճակն Ադրբեջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը, Պետդեպարտամենտը կապվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» (Radio Free Europe/Radio Liberty) ռադիոկայանի և Ադրբեջանի կառավարության հետ’ քննարկելու արբանյակային հեռարձակման հետ կապված խնդիրները: Այս մասին փետրվարի 27-ին կայացած ամենօրյա ճեպազրույցի ժամանակ նշել է ԱՄՆ Պետդեպարտա? ?ենտի մամուլի գրասենյակի տնօրեն Պատրիկ Վենթրելը:
Մոտ մեկ շաբաթ առաջ «Ազատություն» ռադիոկայանը հայտարարել էր իր կասկածների մասին’ Ադրբեջանի տարածքում «Ազատություն» ռադիոկայանի՝ արբանյակների միջոցով հեռարձակվող հաղորդումների ժամանակ արհեստական խոտանները ստեղծվում են կառավարության կողմից: ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցներ է ստացել նաև մի շարք այլ հեռարձակողների’ Ադրբեջանի տարածքում արբանյակային ծրագրավորման հետ կապված խնդիրների մասին:
Խնդիրը քննարկելու համար Պետդեպարտամենտը կապվել է «Ազատություն» ռադիոկայանի և Ադրբեջանի կառավարության հետ: «Մենք կարծում ենք’ «Ազատություն» ռադիոկայանը կարևոր ներդրում ունի ադրբեջանական ԶԼՄ-ների համայնապատկերում: Այն Ադրբեջանում ապահովում է այդքան անհրաժեշտ անաչառ եւ անկախ լրագրության մոդելը, իսկ Միացյալ Նահանգները լիովին սատարում է լրատվամիջոցների և խոսքի ազատության պահպանմանն Ադրբեջանում»,- նշել է Վենթրելը:
«Ազատություն» ռադիոկայանի տարածած հաղորդագրությունում նշվել էր, որ ռադիոկայանի ադրբեջանական ծառայության և հատկապես «Տարբերվող նորություններ» հեռուստածրագրի հեռարձակման ժամանակ կապված խնդիրներ են առաջանում ձայնի և պատկերի հետ: Հեռուստահաղորդումը հեռարձակում է թուրքական TurkSat արբանյակի միջոցով: Խնդիրները նկատվել են մայիսի 28-ից՝ երեք շաբաթ շարունակ: Դրանցից խուսափելու համար ռադիոկայանը փոխել է հեռարձակման հաճախականությունը և հեռարձակողին, բայց ԱՄՆ-ի միջազգային հեռարձակման բյուրոյի աշխատակիցները շարունակում էին ար ձանագրել էլեկտրոնային միջամտության փորձեր: Վերջին միջամտությունը նկատվել է հունիսի 16-ի հեռարձակման ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում