ԱՄՆ կառավարությունը 1,1 մլն դոլար է տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում

ԱՄՆ կառավարությունը 1,1 մլն դոլար է տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Times.amԱՄՆ կառավարությունը 1,1 մլն դոլար է տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն տեղեկացնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հատկացված լրացուցիչ ֆինանսական օգնությունը առողջապահական ուղղությամբ կօգնի Հայաստանին հաղթահարել ճգնաժամը։

ԱՄՆ լրացուցիչ բժշկական օգնությունը կօգնի Հայաստանին պատրաստել լաբորատոր համակարգեր, ակտիվացնել դեպքերի հայտնաբերման և իրադարձությունների վրա հիմնված հսկողությունը, աջակցել տեխնիկական մասնագետներին արձագանքման և պատրաստվածության համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում