Արցախում լռության օր է
30/03/2020 10:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Panorama.am: Արցախում մարտի 31-ին կայանալու են համապետական ընտրություններ։ Այսօր Արցախում լռության օր է՝ նախընտարակն քարոզչությունն արգելված է։
Մարտի 31-ին Արցախում կայանալու են և նախագահական, և Ազգային ժողովի ընտրություններ։
Ընտրություններին մասնակցելու են նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:
«Արցախպրեսը» գրում է, որ համապետական ընտրությունները լուսաբանելու նպատակով Արցախի ԿԸՀ-ում հավատարմագրվել են գրեթե 4 տասնյակ լրատվամիջոցների 200-ից ավելի ներկայացուցիչներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում