Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.amԱզգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին կառավարության ներկայացրած նախագծին:

«Խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և նշեց, որ մեծ գումարներ են ծախսվելու այդ տվյալները մշակելու, ուսումանսիրելու, բազան վարելու, դրանք նույնականցնելու համար: «Իսկ մեր պետությունը գտնվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ: Ես առաջարկում եմ օգնել վարձով բնակվող մարդկանց: Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում, կոմունալների վճարները վճարելու խնդիր ունեն, իսկ մենք եկել, ասում ենք՝ եկեք քաղաքացիներին տեղորոշենք»,- ասաց նա:

Մարուքյանն առաջարկեց լուրջ մտածել այս պահին աղքատության եզրին կանգնած մարդկանց խնդիրները լուծելու ուղղությամբ:

«Այս նախագծին դեմ ենք, մենք դեմ ենք մեր ազտությունները զիջելուն, այն էլ այն դեպքում, երբ այն ունի զրոյական ազդեցոթյուն համավարակի տարածման հետ կապված, հետևաբար «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվերակելու»,- ընդգծեց պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում