AM | RU
USD
EUR
RUB

Պոպուլիստները միշտ էլ կարողանում են հիմարացնել հասարակությանը. Հրանտ Բագրատյան

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Times.amՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածումը կանխող իշխանության իրականացրած քայլերին։ Նա մասնավորապես նշել է, որ կառավարությունը հազիվ էր 2 ճիշտ քայլ արել. մեկը ԱԴ պայմաններում հեռախոսազանգերի մասին տեղեկատվություն ստանալու իրավունքն էր, մյուսը Չարենցավանում կարանտին մտցնելը, բայց պոպուլիզմը խանգարեց։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված հիվանդների հաստատված պաշտոնական թիվն անցավ 500-ը։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 5000-րդը հիվանդ է։ Չգիտեմ այս ամենն ո՞ւր կարող է գնալ։ Ըստ էության հույսը կապված է տաք օրերի և հիվանդության բնական նահանջի հետ։ Եթե, իհարկե, նման բան հնարավոր է։

Կառավարությունը հազիվ էր 2 ճիշտ քայլ արել (երկար ուշացումից հետո). մեկը ԱԴ պայմաններում հեռախոսազանգերի մասին տեղեկատվություն ստանալու իրավունքն էր, մյուսը Չարենցավանում կարանտին մտցնելը։ Բայց պոպուլիզմը խանգարեց։ ԱԺ-ում երերացին Նիկոլ Փաշինյանի կուսակիցների նյարդերը (ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի մասին չեմ խոսում. այստեղ միայն պոպուլիստներ են)։

Լինելով պոպուլիստ (մինչև ուղն ու ծուծը) Նիկոլ Փաշինյանը մի օր պիտի կոխրճեր իր իսկ փոցխը։

Մի խոսքով. գնալով խրվում ենք։ Դեղատուն, խանութ մտնելով, կամ անկապ տեղը մարդկանց զանգելով բան չի ստացվելու։ Միգուցե Վրաստանին դիմենք։ Վարակն այնտեղ մի 5անգամ պակաս է։ Ինչո՞ւ ոչ։ 1993-1995-ին, երբ ՀՀ-ն հաջողությամբ լուծեց իր էներգետիկ խնդիրը վրացիների խնդրանքով ՀՀ էներգետիկայի և երկաթգծի ոլորտի պատասխանատուները մեկ անգամ չէ որ մեկնում էին Թբիլիսի ու վրացի պաշտոնյաների հետ միասին նրանց իսկ կաբինետներում նստած կարգավորում էին ոլորտը։ Հիմա էլ տեղ ունենք նրանցից օգնություն ակնկալել։ Գախարիան ունի շատ ավելի բարձր կրթական ցենզ, կիրառում է շատ ավելի արդյունավետ քայլեր։ Թող գա, նաև բերի իր հետ առողջապահության նախարարին, մի 2 շաբաթ թող աշխատեն։

p.s. 1993-1995թթ մեր էներգետիկների անձնուրաց աշխատանքի վրա 1999-ին մի ստախոս պոպուլիստ փորձեց ցեխ շպրտել։ Վերցրեց 1996-ի կառավարության վերահսկողության ծառայության զեկույցը մի քանի խախտումների գծով և ֆռռացնելով մի ամբողջ ԱԺ հայտարարեց մազութի չեղած գործի մասին։ Պոպուլիստները միշտ էլ կարողանում են հիմարացնել հասարակությանը։ Հետո պարզվեց, որ ամեն ինչ սուտ է։ Հետո արդեն իրեն դատի տվեցին։ Եկավ դատարան ու ասեց որ կատակել է, փոխաբերական իմաստով է ասել (տես կից փասիտաթուղթը)։

Այո, իսկապես, եթե այն ժամանակ այդ ստախոսը նստեր, ապա չէր լինի, չէր կրկնվի նիկոլփաշինյանական այս նորագույն պոպուլիզմը, այս իմպոտենտ վիճակը։

Որովհետև պոպուլիստ ղեկավարը երկրի թշնամին է»։

Լրահոս
Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan