Արմեն Չախալյանը դեռ ոստիկանական բաժանմունքում է. փաստաբանն արդեն մեկնել է Ախալցխա

Նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայր Արմեն Չախալյանը դեռ գտնվում է Ախալցխայի ոստիկանական բաժնում: Նա հունիսի 28-ին բերման էր ենթարկվել վրացի իրավապահների կողմից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության անդամ Առնոլդ Ստեփան? ?անը:
«Արմեն Չախալյանի փաստաբանն արդեն մեկնել է Ախալցխա և, կարծում եմ, որ վաղը կամ մյուս օրը նրանց կազատեն, քանի որ լուրջ բան չկա, կենցաղային հողի վրա է եղել միջադեպը»,-ասաց Ստեփանյանը: Նա նաև հայտնեց, որ խնդիր կա ձերբակալվածներից մեկի հետ: «Նախ Արմենին ձերբակալ են ևս 30 հոգու հետ ու հիմա նրանցից մեկն ունի ինսուլինի ներարկման կարիք, սակայն նրան թույլ չեն տալիս ներարկում կատարել»,- ասաց Ստեփանյանը:
«Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավարը նշեց, որ միջադեպը եղել է գիշերը, Վահագն Չախալյանն ընդհանրապես ներկա չի եղել, զանգել են Արմեն Չախալյանին և վերջինս եկել է կողմերին բաժանելու համար, բայց դեպքի վայր արդեն հասած են եղել են Նինոծմինդայի եւ Ախալքալաքի ոստիկանները:
Ստեփանյանի գնահատմամբ' Արմեն Չախալյանի ձերբակալման մի քանի շարք պատճառներ են շրջանառվում, որոնցից մեկն այն է, որ փորձում են եղբոր' Վահագն Չախալյանի վրա ճնշում գործադրել, որպեսզի կասեցնեն նրա ակտիվ գործունեությունը:
Արմեն Չախալյանին դեռ մեղադրանք չի առադրվել: Նրա ձերբակալման մասին գրել են վրացական լրատվամիջոցները, մասնավորապես' «Գռուզիա Online» վրացական կայքը: