Պուտինը հրաժարվել է ձեռքսեղմումներից

Պուտինը հրաժարվել է ձեռքսեղմումներից

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Analitik.amՌուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է հարցին՝ արդյո՞ք պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը հրաժարվում է ձեռքսեղմումից հանդիպումների ժամանակ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Բոլորն այժմ սոցիալական հեռավորություն են պահում»,– ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը ձեռքսեղմումով է ողջունում գործընկերներին:

Կրեմլի խոսնակը հայտնել է, որ այս օրերին նախագահը գերադասում է անել ամեն ինչ հեռակա կարգով․ «Բոլորը տեսնում են, թե ինչպես է նա աշխատում հեռակա կարգով, և այժմ այդ ձևաչափը հնարավորինս լայն կիրառում կունենա»,-ավելացրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում