AM | RU
USD
EUR
RUB

Օրավարաձով աշխատողներին հասցեական օգնություն չի տրամադրվում, դրանք միայն հայտարարություններ են. Արմավիրի բնակիչ

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Tert.amԵս դաշտերում օրավարձով աշխատում էի, հիմա կանգնել եմ փաստի առաջ, չեմ կարողանում օգտվել որևէ աջակցությունից, իշխանություններն ասում են, որ օրավարձով աշխատող քաղաքացիների համար կառավարությունը միջոցներ է ձեռնարկել, բայց այս պահին հասցեական օգնություն չի տրամադրվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց խմբագրություն ահազանգած Արմավիր քաղաքի Շահումյան 11 շենքի թիվ 25 բնակարանի բնակչուհի Կարինե Զախարյանը՝ նշելով, որ չնայած հիմա հողագործության համար լավ ժամանակահատված է, բայց տարիքային ռիսկային գոտում է գտնվում, ոչ մի հողատեր իրեն աշխատանք չի տա:

«Մեր ընտանիքը համարվում է սոցիալապես անպահով, 29 հազար դրամ նպաստ ենք ստանում, բայց առանց իմ աշխատանքի չենք հասցնում, քանի որ 9 ամյա թոռնիկիս պարբերաբար բուժում է անհրաժեշտ, մինինգիտ է տարել, գլխուղեղի թաղանթի վրա կիստա ունի, դրա համար պարբերաբար հիվանդանոցների դռներն ենք, պառկելն անվճար է, բայց բազմաթիվ դեղեր ու սնունդ է անհրաժեշտ: Տղաս երեխայի ստացիոնար բուժման համար վարկ էր վերցրել, տոնոկոսներն ենք փակել, որ չկուտակվի: Տղաս պայմանագրային զինծառայող է, 14 օր է՝ տնից դուրս չենք գալիս, մեր փողոցում գտնվող խանութից պարտքով ապրանք էինք վերցնում, այդ խանութն էլ այս օրերին ստուգումներից հետո փակեցին»,-պատմեց նա:

Ըստ քաղաքացու՝ պետության աջակացությունը պիտի լինի արագ և հասցեական՝ հաշվի առնելով այն, որ մարզերում համապատասխան կառույցները լավ գիտեն՝ թե ովքեր դրա կարիքը ունեն, բայց այս պահին աջակցության մասին իրենք միայն հայտարարություններ են լսել:

«Պիտի ուսումնասիրեն, հասկանան՝ ինչ է կատարվում: Մի օրինակ էլ բերեմ․ մորաքույրս թոշակառու է, ասել են գնա ՎՏԲ-ից ստացի, բանկը փողը չի տվել, քանի որ ԴԱՀԿ-ի արգելանքի տակ է, հիմա թոշակառու կինն ինչ պիտի անի, ամբողջական լուծումներ են պետք, որոնք չեն տրվում»,-ընդգծեց նա:

Լրահոս
Այս պահին պետք է խուսափել արտահերթ խորհրդարանական ընտրություններից․ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնացեք, ԴՆԹ հանձնեք, թե չէ չնույնականացված մարմինները թուրքերին հետ կտան. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտունիում կվնասազերծվի չպայթած զինամթերք․ ԱԻՊԾ Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 դեպք ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հատուկ ծառայությունների համար գտածոները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ոստիկանությունը բերման ենթարկեց Ալեքսեյ Նավալնիին օդանավակայանում Մի քանի մարզերում գիշերը կգրանցվի մինչև -30 աստիճան ցուրտ Գերիներ ունես, քեզ ու ժողովրդիդ ինչ ասես ասում է Ալիևը, իսկ դու հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 ԱԱԾ-ն գործակալին հաստատելու կամ չհաստատելու պարտավորություն չունի. Տիգրան Աթանեսյան Էրդոհանի ամառանոցը կարժենա 85,6 մլն դոլար Հայաստանում սպասվում է ձյուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ի՞նչ էր անում Արթուր Աբրահամը պատերազմի օրերին Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյանը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը ԱԱԾ-ն արձագանքել է Միրզոյանի մասին Մինասյանի հայտարարությանը Հասարակական գործիչներ ու իրավաբաններն արձագանքել են Մ.Մինասյանի հայտարարությանը Ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել. արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայքապետարան Արարատ Միրզոյանը արձագանքել է Մինասյանի հայտարարությանը Արթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞. իրավաբան Սուրեն Սահակյանը նշանակվել է Պաշտպանության փոխնախարար Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել է 22154 կազմակերպություն Ուղեվարձի գինը թանկացել է. բողոքի ակցիա Արտաշատում (տեսանյութ) Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից. Արթուր Վանեցյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն զգալի կնվազի. մանրամասներ ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար. Վազգեն Մանուկյան Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. Արթուր Վանեցյան Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյան Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը Ովքե՞ր էին Շիրակում Փաշինյանին սատարողները (լուսանկարներ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan