Apple-ը հիմնադրամ կստեղծի անկախ արտիստներին օգնելու համար
09/04/2020 18:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Apple ընկերությունը ավելի քան 50 միլիոն դոլարանոց հիմնադրամ կստեղծի կարանտինի ժամանակ անկախ արտիստներին օգնելու համար: Ընկերությունը նրանց կանխավճարներ կփոխանցի, որպեսզի կարողանան շարունակել աշխատանքը:
daily.afisha.ru-ի հաղորդմամբ, սա կտարածվի այն երաժշտական միավորումների վրա, որոնց եկամուտը Apple Music-ում նախկինում ավելի քան 10 հազար դոլար էր՝ եռամսյակում: Բացի այդ, դրանք պետք է ուղիղ պայմանագիր ունենան Apple Music-ի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում