AM | RU
USD
EUR
RUB

Այսօր Ավագ Հինգշաբթին է. Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Ոտնլվայի կարգ

 

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Times.am: Ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթիի խորհրդական օրվա կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց վաղ առավոտյան կատարվող Ապաշխարողաց կարգին: Այնուհետև Միջօրեի ժամերգությունից հետո մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Պատարագիչն էր Սուրբ Գայանե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը, ով նաև Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցեց Սուրբ Բարսեղ Կեսարացու` «Սուրբ Հաղորդության մասին» հայտնի ճառը:

Նույն օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց Ոտնլվայի կարգը: Այս առիթով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ դուրս էր բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը։

Հընթացս արարողության՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը, ապա հոգեպարար շարականների երգակցության ներքո, Աստվածորդու օրինակով ծնկի գալով, լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանի և Բարեշնորհ Արամայիս սարկավագ Սողբաթյանի ոտքերը:

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը սրբի մասունքով օրհնեց հայրենի երկիրը և աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին՝ հայցելով Հայոց Եկեղեցու մեծ աղոթողի բարեխոսությունը համավարակի այս ծանր իրավիճակի դիմագրավման համար։

 

Լրահոս
Դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Ովքեր և ինչպես են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում ՀՀ և ինչու են հնդիկները համաձայնել մաս կազմել այս սխեմային (տեսանյութ) Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյան Ղեկավարը, որը չունի երկրի ու ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի Արմեն Մինասյան. Ադամանդե կրքեր Քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում խաղաղ բողոք արտահայելու համար. «Իրավական ուղի» ՀԿ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին ՌԴ վարչապետը բնակիչներին կոչ է արել այս տարի հանգիստը երկրի ներսում կազմակերպել Փաշինյանն արտաքին քաղաքականության վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի դիվերսիոն փորձի մասին Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը «Լուսավոր Հայաստանը» ունի առաքելություն՝ պաշտպանելու այլ տեսակետ ունեցողների շահերը. Թանդիլյան Պարետը նոր որոշում է կայացրել Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսով վարակման 15 դեպք կա, որից 9-ը երեխաներ են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվություններ ստացվել «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը զգուշացնում է երկրում հանրային առողջապահական աղետի վտանգի մասին. Հայտարարություն Արայիկ Հարությունյանն ընդունել է Ջալալ Հարությունյանին Քաջարանի համայնքապետը արձակուրդ է գնացել ՀՀ-ում Իրանի դեսպան․ Հայաստանը միջացք է Իրանի և Եվրոպայի միջև Կառավարությունը, գցելով մեղքը ժողովդրի վրա, խոստովանում է ինքնիշխանության ճգնաժամի մասին. Աշոտյան Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է մասնակցել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս մեկ քաղաքացու մոտ Հոսանքազրկումներ՝ Երևանում ու Կոտայքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Սթափվե՛ք. մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452 դեպք, գրանցվել են մահվան դեպքեր Համբերության բաժակը լցվել է. ԱԱԾ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Մայիսի 25-ից Սևանում կսահմանվի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Բողոքի ակցիա Կապանում. ՈՒՂԻՂ Ոստիկանությունը զորքեր է տեղափոխում Կապան (տեսանյութ) Ռոհանին և Էրդողանը քննարկել են համավարակի պայմաններում օդային սահմանները բացելու հարցը Ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի. Ռուբեն Մելիքյան Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ. Քաջարանի համայնքապետ Կապանում տեղի են ունենում ձերբակալություններ, բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan