Քուրդ զինյալների մեծ մասը դեռ Թուրքիայում է

Թուրք-քրդական հաշտեցման գործընթացի սկսվելուց հետո քուրդ զինյալների մեծ մասը շարունակում է մնալ Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, այս մասին տեղեկացրել են Թուրքիայի հետախուզական ծառայությունից:

Թուրքիայի հետախուզական միավորումները և անվտանգության ուժերը հայտարարել են, որ արդեն երկար ժամանակ է, ինչ հետևում են քուրդ զինյլաների տեղաշարժին: Նրանց տվյալների համաձայն’ երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամ քուրդ զինյալներից շատերը շարունակում են մնալ երկրում:

Թուրք-քրդական հաշտեցման գործընթացը սկսվել է 2013 թվականի մարտի 21-ին քրդական Նովրուզ տոնակատարության ժամանակ Աբդուլլա Օջալանի արած հայտարարությամբ, որով քրդերի առաջնորդը կոչ արեց քուրդ զինյալներին դադարեցնել զինված պայքարը և լքել Թուրքիայի տարածքը: Մայիսի 8-ից սկսած’ քուրդ զինյալները սկսեցին լքել երկրի տարածքը: Նախատեսվում է, որ մինչև սեպտեմբերի երկրում քուրդ զինյալներ այլևս չեն լինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում