AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ «Պրո­ֆե­սի­ո­նալ կադ­րե­րի բա­ցա­կա­յու­թյուն, դան­դաղ որո­շում­ներ». Հա­յաս­տա­նը խճճվել է կո­րո­նա­վի­րու­սի սար­դոս­տայ­նում

 

Կորոնավիրուսի տարածման ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում երրորդ երկիրն է՝ Իրանից և Թուրքիայից հետո։ Այսինքն, Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձինք մեկ միլիոն բնակչության հաշվով տասնապատիկ ավելի են, քան հարևան Վրաստանում, Ռուսաստանում և անգամ Ադրբեջանում։

Արդեն իսկ ակնհայտ է, որ նույնիսկ թեստավորման փոքր թվի պարագայում մեր երկրի ցուցանիշները կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում, մեղմ ասած, լավը չեն։ Իսկ իրական պատկերը, որը կբացահայտվեր համընդհանուր թեստավորման կամ գոնե դրա քանակի բազմակի ավելացման պարագայում, կարող է շոկի հասցնել բոլորիս։

Իսկ ինչո՞ւ այսպես ստացվեց։ Ո՞վ թերացավ։ Ինչո՞ւ է Վրաստանը մեզանից այդքան ավելի լավ դիմակայում վարակին։ Սրանք հարցեր են, որոնք ամենից շատն են հնչում այս օրերին։ Իսկ պատասխանն ավելի քան ակնհայտ է։ Ստեղծված իրավիճակի պատճառը մի կողմից վարակի տարածման սկզբում իշխանության կողմից ցուցաբերվող անլուրջ մոտեցումն էր, մյուս կողմից՝ մեր առողջապահական համակարգում պրոֆեսիոնալների պակասը։

Համաշխարհային փորձը հուշում է, որ բոլոր այն երկրներում, որոնք հաջողություններ են գրանցել վիրուսի դեմ պայքարում, որոշում կայացնողները առողջապահության բնագավառի պրոֆեսիոնալներ են՝ գիտելիքների և փորձի ահռելի պաշարով։

Իսկ Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել մի մարդ, որը մասնագիտությամբ մետալուրգ է և նույնիսկ մոտավոր պատկերացում չունի՝ ինչ է իրենից ներկայացնում առողջապահական համակարգն ու համաճարականաբանական վիճակը։ Նույն այդ անձի՝ Հակոբ Ավագյանի ապաշնորհ որոշումների պատճառով Երևանի տարածքային կենտրոնի մի ամբողջ անձնակազմ «շարքից դուրս եկավ» և մեկուսացվեց, որովհետև այդ մարդը չգիտի, որ չի կարելի օդանավակայանում հերթապահող աշխատակիցներին հերթափոխից հետո ստիպել, որ գան հիմնական աշխատավայր, և 30-ից ավելի աշխատակցի դարձրեց վարակակիր կամ կոնտակտավոր։

Այս մարդը չգիտի, թե ինչ հետևանքի կարող է հանգեցնել ռիսկային երկրների հետ սահմանները գեթ մեկ օր ուշ փակելը, չգիտի՝ ինչ է բժշկական պլանավորումը։ Չգիտի, որովհետև մասնագետ չէ։

Հայաստանն այսօր խճճվել է վարակի սարդոստայնում, առողջապահական համակարգում պրոֆեսիոնալ կադրերի բացակայության և դանդաղ ու արդեն արդյունավետությունը կորցրած որոշումների հետևանքով։

Իսկ եթե համակարգը ղեկավարեին ոլորտի գիտակ մարդիկ, վստահաբար նման խնդիրների առաջ չէր կանգնի պետությունը, իսկ ճգնաժամն ավելի արագ ու անցնցում հաղթահարելու շանսերը տասնապատիկ ավելի կլինեին։

Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ 

Բժշկական գիտությունների թեկնածու

Լրահոս
Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 470 դեպք, որից 7-ը` մահվան ելքով․ մարզպետ Դիմակների և ձեռնոցների անընդմեջ կրումը կարող է մի շարք հիվանդություններ առաջացնել Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի ՀՀ վարչապետի, առողջապահության նախարարի և ոստիկանապետի ճեպազրույցը. Տեսանյութ Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Երևանյան 55 մանկապարտեզից 14-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու կանոնների խախտումներ են հայտնաբերվել Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, ժողովրդի ներուժը ջլատող մոտեցումներից և համախմբվի.Արամ Ա-ի ուղերձը Իրանում հայրը «հանուն պատվի» գլխատել է 14-ամյա դստերը. Ռոհանին կոչ է արել արգելել «հանուն պատվի» սպանությունները.«The Guardian» Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը՝ անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, նոր սկիզբ. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ ՀՀ քաղաքական և հոգևոր վերնախավը Սարդարապատի հուշահամալիրում է. ուղիղ Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության հռչակման 102-ամյակը «Ժողովուրդ»․ Երևանի փոխքաղաքապետը չուզելով դեռ աշխատում և պարգևավճար է ստանում «Փաստ»․ Անորոշությունն ու զգուշավորությունը դարձել են տնտեսության և բանկային համակարգի հիմնական մարտահրավերը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan