Հարավային Կովկասը կլինի Շվեյցարիայի առաջնահերթություններում

Շվեյցարիայի եւ Սերբիայի արտաքին գործերի նախարարները հունիսի 2-ին Վիեննայում կներկայացնեն ԵԱՀԿ-ում իրենց երկրների նախագահության առաջնահերթությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից, Շվեյցարիայի հատուկ ուշադրության կենտրոնում են Բալկաններն ու Հարավային Կովկասը: Պաշտոնական արարողությունից բացի, երկու երկրների նախարարները կպատասխանեն նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

Շվեյցարիան ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի 2014թ-ին, իսկ Սերբիան’ 2015թ.-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում