ՀԱՊԿ-ի անդամների նիստում քննարկվելու են թմրանյութերի շրջանառությանը հակազդելու հարցերը

Մոսկվայում հուլիսի 2-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների՝ թմրանյութերի անօրինական շրջանառությանը հակազդելու կոչված մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռուսաստանի պետական նարկոլոգիական հսկողության մամուլի ծառայությանը:

«Հուլիսի 2-ին Մոսկվայում Ռուսաստանի’ թմրանյութերի նկատմամբ հսկողության համերկրային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների 13-րդ նիստը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նիստի աշխատանքին կմասնակցի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Գենադի Նեւիգլասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում