«ԱՄՆ Կոնգրեսն արդեն պատմության ճիշտ կողմում է, կոչ եմ անում նախագահ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Էլիոթ Էնգել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, Tert.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էլիոթ Էնգելը, որը տասնամյակներ շարունակ աջակցել է ամերիկահայերին, Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ուղերձ է տեսագրել, որը ներկայացնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:
«Այս տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության՝ Օսմանյան կայսրության տարածքում միլիոն ու կես հայերի սպանության 105-րդ տարելիցը: Որպես Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ՝ ես սատարել եմ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջխաղացմանը: ԱՄՆ Կոնգրեսն արդեն պատմության ճիշտ կողմում է: Այժմ կոչ եմ անում նախագահ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսօր միանում եմ ԱՄՆ-ի հայ համայնքին՝ ոգեկոչելով և դատապարտելով համաշխարհային պատմության ամենամութ էջերից մեկը»,- ասել է կոնգրեսականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում