AM | RU
USD
EUR
RUB

Դաունի համախտանիշով երեխայի մորը «Իմ քայլը» հիմնադրամից ասել են՝ մենք երաժիշտ երեխաներին ենք օգնում (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, Tert.am20-ամյա Արմենուհի Ավետիսյանի սիրելի զբաղմունքներից մեկը նկարելն է: Բոլոր նկարներում էլ անպայման կան ծաղիկներ ու արև: Երբ այս զբաղմունքից էլ է հոգնում, օգնության է հասնում հեռուստացույցը, բայց օրեր առաջ կացարանը մի քանի ժամով հոսանքազրկվեց:

«Մենք հարևաններով կանգնեցինք էլեկտրիիկին խնդրեցինք, որ չանջատի հոսանքը, սիրուն չի լինի մենք լույս ունենանք, սնունդ ունենանք, ինքը նայի բոլորիս ձեռքին»,- ասաց հարեևաններից մեկը:

Մայր ու աղջիկ ապրում են ավտոտնակում, իրենց հիմնական տունը, որն այս հարակից շինությունն է, 4-րդ կարգի վթարային է: Ընտանիքի հոր մահից հետո դատական կարգով անգործունակ ճանաչված Արմենուհին է ժառանգել տունը, ով Դաունի համախտանիշ ունի: Մայրը՝ Գայանեն, ամեն անգամ վախը սրտում է մտնում այստեղ՝ հուսալով, որ տունը չի փլուզվի, երբ ինքը ներսում է: Իսկ ավտոտնակում կացության պայմաններ չկան, բայց հուսադրում է իրեն՝ ինչ արած, դրսում մնալուց լավ է: Բազմաթիվ պետական դռներ են թակել, պատասխանը մեկն է՝ ձեր սեփականությունն է, դուք էլ նորոգեք:

«Ասեք խնդրեմ, մեր սեփականությունն է, ստանում ենք 18 հազար նպաստ և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող երեխայի թոշակ, մեր ապրուստի ամբողջ միջոցը դա է, իսկ մեր երկրում յուրաքանչյուր անձի համար մեկ ամսվա կտրվածքով 68 հազար դրամ է անհրաժեշտ»,- ասաց Արմենուհու մայրը՝ Գայանե Հակոբյանը:

Կառավարության աջակցության 16 ծրագրերից և ոչ մեկը չի վերաբերում հաշմանդամություն ունեցողներին: Նեղսրտում է, որ չի կարող աշխատել, քանի որ երեխան մշտական խնամքի կարիք ունի: Ստացած նպաստով ու թոշակով էլ ապրում են, մի քիչ սնունդ գնում ու էլեկտրաէներգիայի գումարը վճարում:

«Զանգել եմ «Իմ քայլը» հիմնադրամ, թե՛ նախկինում, թե՛ կորոնավիրուսի ժամանակ, նախկինում տան համար պատասխանել են, որ ոչինչ չեն կարող անել, մենք երաժիշտ երեխաներին ենք օգնում, կորոնավիրուսի ժամանակ նույնպես փորձել եմ նորից ստացել եմ պատասխան՝ տիկին դուք մեր շահառուն չեք, մենք ձեր հետ գործ չունենք»,-պատմեց Գայանե Հակոբյանը:

Նա պարետատուն էլ է զանգել, ասում է՝ դժվարությամբ է կապ հաստատում, եթե բախտն էլ բերում է, պատասխանում են, շատ կոպիտ են խոսում, վերջում՝ այլ համար տալիս: Քաղաքապետարանում ու թաղապետարանում նրանց խնդրին քաջատեղյակ են, սակայն ոչ մի փոփոխություն: Պետությունից բնակարան ստանալու համար արդեն 17 տարի է՝ հերթագրված են:

«Եթե հոսանքի խնդիր մեր պետութությունը չի կարողանում լուծել ու այդքան նվաստ բյուջե ունենք, ապա տան համար չգիտեմ՝ խոսե՞մ թե չէ, բայց, որ մի գեղեցիկ օր սա փուլ է գալու մեր գլխին, դա միանշանակ»,- ասաց Գայանե Հակոբյանը:

Սրտացավ հարևանների հարցում Գայանեի բախտը բերել է: Գազի բալոնն են լիցքավորել, որ ճաշ տրաստի, եթե հանկարծ հոսանքազրկեն, իսկ ինչ էլ եփում են, առաջինն Արմենուհու բաժինն են տանում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս
Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ) Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. «Մեդիա պաշտպան» Արսեն Թորոսյանի թիմում մարդիկ են, որոնք չունեն անցյալ և ապրում են թիթեռի կյանքով. Գևորգ Գրիգորյան Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան Նարեկ Մալյանի հայտարարությունը խանութից հերքել են Արտակարգ դեպք Երևանում Ուշագրավ բացահայտումներ է՝ Բեյրութի պայթյունից (լուսանկարներ) Հայաստանի արձագանքը Բեյրութի պայթյուններին որևէ կերպ պատշաճ չէր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը. Ղազինյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը չի կարող ասորիների, արաբների հայրենիքը լինել Ալեն Սիմոնյանին վռնդել են խանութից դիմակ չունենալու պատճառով Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից միայն 51-ամյա կինը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից». Թամամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200 դեպք Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է «Ժողովուրդ»․ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց «Ժողովուրդ»․ Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ ծառայողական քննության հետքերով «Հրապարակ». ԱԱԾ-ում նոր սկանդալ է հասունացել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 8 70% ձայնը չեն ստացել, որ պարգևավճարներ թալանեն, մարդկանց ասֆալտին պառկեցնեն․ Աղասի Ենոքյան Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ) Հայաստանն օգոստոսի 25-ից կվերսկսի օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ Առաջին ամսվանից հետո արտակարգ դրության երկարաձգումն անիմաստ էր. համաճարակաբան Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները պարգևատրվել են Ջուր չի լինի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) «Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահ (լուսանկարներ) Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկել է Մինսկում ՌԴ քաղաքացիների ձերբակալության հարցը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan