Զելենսկին սխալ է անվանել վրաց դիվանագետին հետ կանչելը
08/05/2020 20:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սխալ է անվանել Կիևից վրաց դիվանագետին հետ կանչելը, գրում է РИА Новости- ն:
«Մենք ունենք գերազանց հարաբերություններ Վրաստանի և վրաց ժողովրդի հետ: Չնայած ամեն ինչին, մենք հետ չենք կանչի Ուկրաինայի մեր դեսպանին որևէ խորհրդատվության համար: Ինձ թվում է, որ դա վրացական կողմի սխալն է», – ասել է Զելենսկին:
Ավելի վաղ, Վրաստանը խորհրդակցությունների համար Կիևից հետ էր կանչել իր դեսպանին, քանի որ հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել էր Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում:
Վրաստանը հայտարարել է, որ Սաակաշվիլին դատապարտվել և հետախուզվում է երկրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում