Արթուր Թովմասյանն ընտրվեց Արցախի Ազգային ժողովի նախագահ

Արթուր Թովմասյանն ընտրվեց Արցախի Ազգային ժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախ «Արդարություն» խմբակցությունը առաջարկեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության պատգամավոր Վահրամ Բալայանի թեկնածությունը, սակայն Բալայանը ինքնաբացարկ ներկայացրեց՝ նշելով, որ ճիշտ կլինի Ազգային ժողովի նախագահ լինի խորհրդարանական մեծամասնությունից։ Նա առաջարկեց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանի թեկնածությունը։ Այնուհետև անցկացվեց փակ գաղտնի քվեարկություն։

Քվեարկությանը մասնակցեց 33 պատգամավոր, Արթուր Թովմասյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 29 պատգամավոր, դեմ՝ 4։

Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն նախագահի տեղակալին և մշտական հանձնաժողովների նախագահներին և կստեղծվեն մշտական հանձնաժողովները։
facebook sharing button

Հետևեք մեզ նաև Telegram-ում