Դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդումն ի սկզբանե ապօրինի էր հարուցված. Երվանդ Վարոսյան

Դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդումն ի սկզբանե ապօրինի էր հարուցված. Երվանդ Վարոսյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Tert.amՆախքան դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը դատարան ուղարկելը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատավորի նկատմամբ խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը։ Tert.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց դատավոր Գրիգորյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը։

«Քրեական հետապնդումն ի սկզբանե ապօրինի էր հարուցված Դավիթ Գրիգորյանի նկատմամբ: Նախաքննության ընթացքում նրա նկատմամբ խափանման միջոց չէր ընտրվել ու պարզ էր որ խափանման միջոց ընտրելու հիմքերը չկան: Դավիթ Գրիգորյանը մոտ մեկ տարի մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, առանց խափանման միջոցի, ինչը նորմալ է օրենքի տեսանկյունից»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, անհասկանալի է, թե հիմա ինչն է փոխվել, բայց փաստ է, որ գլխավոր դատախազը այդպիսի որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ որ դատավոր Դավիթ Գրիգորյանին պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի հուլիսի 30-ին:

Նշենք նաև, որ նրա նկատմամբ նախաքննության ամողջ ընթացքում որևէ խափանման միջոց ընտրված չի եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում