Բակո Սահակյանն ընդունել է «Տնջրե» փառատոնի մի խումբ մասնակիցների եւ կազմակերպիչների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին ընդունել է «Տնջրե» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային երաժշտական երրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների եւ կազմակերպիչների: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել արդեն ավանդական դարձած փառատոնի անցկացման կապակցությամբ՝ ընդգծ ելով, որ այն կարեւոր դերակատարություն ունի հանրապետության կյանքում եւ Արցախը միջազգային մշակութային ասպարեզում ճանաչելի դարձնելու գործում:

Հանդիպմանը մասնակել են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում