Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել
22/05/2020 12:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել, եթե այն չհաջողվի անցկացնել 2021 թվականին: Այդ մասին գրում է BBC-ն:
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախի խոսքով՝ խաղերը հյուրընկալելու վերջնական որոշումը հիմնված կլինի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկությունների հիման վրա:
Բախը հայտարարել է, որ հիմնական գերակայությունն է մարզիկների, պատվիրակների և այլ անձանց առողջության պահպանումը։
«Հաջորդ հուլիսին խաղերը հյուրընկալելու հստակ պարտավորություն կա։ Դուք չեք կարող հավետ 3000-ից 5000 հոգի պահել կազմկոմիտեում։ Չեք կարող մարզիկներին անորոշության մեջ պահել», – ասել է Բախը BBC Sport-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում