Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան նոր դեպքեր են գրանցվել

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան նոր դեպքեր են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 289 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 91 է:

Մայիսի 26-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 39 դեպք:

Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3220, փաստացի բուժվողներինը՝ 4052: Մեկ օրում թեստավորվել է 960 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 52554 քաղաքացի:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մահացած պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում