Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը

Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՊարետը նոր որոշում է ստորագրել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։

«Պարետի՝ 2020 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 89 որոշման 4-րդ կետի «մինչև 2020 թվականի հունիսի 3-ը՝ ժամը 23։59-ը» բառերը փոխարինել «2020 թվականի հունիսի 10-ը՝ ժամը 23։59- ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում