Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք

Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.amԻրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 3000 նոր դեպք, մահացել է 70 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 3134 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 160 696 մարդ, ապաքինվել՝ 125 206-ը»,– ասել է նա IRINN-ի եթերում:

Մահացածների ընդհանուր թիվը հասել է 8012-ի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում