Խորհրդավոր «թալիբը» կրկին սպառնում է Վրաստանին

Լրագրող Զաիրա Մկատաձեն երկու օր առաջ իր ֆեյսբուքյան էջում նկատում է դեռևս հունիսի վեցին ուղարկված հաղորդագրություն ոմն Համմադ Զամանի կողմից: Այն բաղկացած է եղել երեք նախադասություններից,որոնցից երկուսը գրված են անգլերեն:

«Մենք կոչնչացնենք բոլոր վրացիներին», «Ջիհադը գալիս է Վրաստան» ասված է անգլերեն հաղորդագրության մեջ, իսկ արաբերենով գրված էր «Չկա այլ աստված Ալլահից բացի»:

Ինչպես տեղեկացնում է «Apsny.ge» կայքը ,հենց Համմադ Զաման անունով մարդու կողմից է տարածվել սպառնալիքներ պարունակող վիդեոն, որը մինչ այժմ հետաքննվում է Ներքին գործերի նախարարության կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում