ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցային ցանկը

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցային ցանկը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՄիացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում ներառել է Իրանը ներկայացնող ավելի քան հարյուր նավեր և տրանսպորտային ընկերություններ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հետևում է ամերիկյան գերատեսչության կայքում հրապարակված փաստաթղթից:

Տվյալ փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցային ցանկում են հայտնվել Իրանի դրոշի ներքո նավարկող նավթային լցանավերը և էներգառեսուրսների փոխադրման հետ կապ ունեցող տրանսպորտային ընկերությունները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում