Հուլիսի 1-ից զբոսաշրջիկների համար կբացվի Մաչու Պիկչուն

Հուլիսի 1-ից զբոսաշրջիկների համար կբացվի Մաչու Պիկչուն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՀուլիսի 1-ին կորոնավիրուսով պայմանավորված երկարաժամկետ դադարից հետո Պերուում զբոսաշրջիկների համար կբացվի ինկերի քաղաք Մաչու Պիկչուն: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով պերուական RPP լրատվամիջոցին:

Հաղորդվում է, որ հին քաղաք այցելելու համար անհրաժեշտ կլինի ախտահանել կոշիկները, լվանալ ձեռքերը, դիմակ կրել և սոցիալական հեռավորություն պահպանել:

Զբոսաշրջիկներին Մաչու Պիկչուի մերձակա գյուղ տեղափոխող գնացքները պետք է լցվեն միայն կիսով չափ, որպեսզի հաջողվի խուսափել մարդկանց կուտակումներից:

Մաչու Պիկչուի աշխատակազմը, ինչպես նաև մոտակայքում գտնվող ռեստորանների ու հյուրանոցների աշխատակազմի անդամները պարբերաբար կորոնավիրուսի թեստեր պետք է հանձնեն:

Պերուի իշխանությունները խոստացել են մուտքը հուշարձան անվճար դարձնել պետական ծառայողների, երեխաների, դեռահասների և թոշակառուների համար՝ անկախ նրանց քաղաքացիությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում