Սահմանադրական դատարանը վայելում է հանրային մեծ հեղինակություն և վստահություն. ՍԴ աշխատակազմի ղեկավար

Սահմանադրական դատարանը վայելում է հանրային մեծ հեղինակություն և վստահություն. ՍԴ աշխատակազմի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՍԴ ճգնաժամի լուծման համար քայլեր են ներկայացվում: Ես վստահորեն ասում եմ, որ ՍԴ-ում ճգնաժամ գոյություն չունի և երբևէ ճգնաժամ գոյություն չի ունեցել, մշտապես աշխատել է բնականոն ռեժիմով՝ նշեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սահմանադրության հանրաքվեն չեղարկելու համար խորհրդարանն ընդունեց օրենքի նախագիծ և դիմել է Վեետիկին հանձնաժողովին ՍԴ ճգնաժամը լուծելու համար:

«Եթե որևէ մեկը խոսում է ճգնաժամի մասին, պարտավոր է պատասխանել երկու հարցի՝ ե՞րբ է առաջացել այդ ճգաժամը, ի՞նչ հանգամանքներում և ինչպե՞ս է դա դրսևորվում»:

Էդգար Ղազարյանը նաև նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի դիմում է ներկայացրել: Եվ յուրաքանչյուր դիմումի քննումն ունի իր կարգն ու ժամկետները.

«ՍԴ-ն երկու գործով կասեցրել է դիմումի քննությունը, դիմել է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով և ենթադրվում է, որ երբ ստացվեն պաշտոնապես խորհրդատվական կարծիքները, այդ ժամանակ ՍԴ-ի իրավասության տիրույթում կլինի հարցը քննարկել և վերսկսել գործի քննությունը»:

Հարցին՝ 300.1 հոդվածի հետ կապված ստացվել է Վենետիկի հանձնաժողովի պատասխանը, ինչպե՞ս կմեկնաբանեք որոշումը, Էդգար Ղազարյանը պատասխանեց.

«ՍԴ-ն նույն գործով դիմել է Վենետիկի հանձնաժողով: Ընդհանրապես, դատարանը, որևէ գործով չեմ նկատել, որ որևէ շտապողականություն ցուցաբերի և դատարանի համար կարևոր է գործի հանգամանքների լիարժեք ուսումնասիրությունը և դրանց հիման վրա օբյեկտիվ որոշումների կայացումը»:

Ընդունո՞ւմ եք այն քննադատությունները, որ ՍԴ-ն քաղաքականացված կառույց է, և չի վայելում ժողովրդի վստահությունը, Էդգար Ղազարյանը, չհամաձայնելով դիտարկմանը, պատասխանեց.

«Իմ կարծիքով՝ ՍԴ-ն վայելում է հանրային մեծ հեղինակություն և վստահություն: Այդ են վկայում հանրության շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որով պարզվել էր, որ բոլոր դատաիրավական մարմիններից ամենաբարձր վստահություն ունի Սահմանադրական դատարանը: Դրա ապացույցն է նաև ՍԴ դիմումների քանակը, հատկապես քաղաքացիներից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից ստացվող դիմումները, որոնք աննախադեպ են վերջին տարիների ընթացքում: ՍԴ-ն ապաքաղաքական մարմինն, է այդ թեմայով ցանկացած քննադատություն սին և անհիմն է», -ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում