Իշխանությունները շարունակում են հետևողականորեն հաշվեհարդար տեսնել ՍԴ դատավորների կամ ՍԴ-ի նկատմամբ. Իվետա Տոնոյան

Իշխանությունները շարունակում են հետևողականորեն հաշվեհարդար տեսնել ՍԴ դատավորների կամ ՍԴ-ի նկատմամբ. Իվետա Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Analititk.amԵս իսկապես ցավում եմ, որ իշխանությունները նույնիսկ արտակարգ դրության պայմաններում, երբ երկիրն օրհասական խնդրի առաջ է կանգնած, շարունակում են հետևողականորեն հաշվեհարդար տեսնել ՍԴ դատավորների կամ ՍԴ-ի նկատմամբ: Այս մասին հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Տոնոյանի խոսքերով, դաստարանները շրջափակելը, ՍԴ դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքելը, այնուհետև հանրաքվեի հռչակումը, դրա չեղարկումը, հիմա էլ ՍԴ-ի վերաբերյալ նախագիծը վկայում են այն հանգամանքը, որ իշխանությունները չեն ուզում ունենալ ՍԴ, փորձ է արվում ունենալ ձեռնասուն ՍԴ. «Ես հասկանում եմ, որ միգուցե իշխանությունների համար ՍԴ դատավորի էտալոնը Վահե Գրիգորյանն է, ով մեկ տարի շարունակ չկատարելով իր գործառույթները, ստացել է մոտ 15 միլիոն դրամ աշխատավարձ, օգտվել է դատավորի համար սահմանված բարիքներից, բայց ուզում եմ զգոնության, սթափության կոչ անել իշխանություններին: Հիմա դրա ժամանմակը չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ գործում է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, խորհրդարանական ուժերն աշխատում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում