Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 761-Ա որոշման մեջ «նախարար Էրիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալի պաշտոնակատար Իրինա Ղափլանյանին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 449-Ա որոշման մեջ «նախարար Էրիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալի պաշտոնակատար Իրինա Ղափլանյանին» բառերով»,- ասված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում