Սիրաիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խոսել է Եգիպտոսի հեղաշրջման և Սիրիայի ներքին իրադրության մասին

Եգիպտոսի հեղաշրջումը նշանավորում է քաղաքական իսլամի պարտությունը: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրական al-Thawra օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ: «Այն, ինչ կատարվում է այսօր Եգիպտոսում, քաղաքական իսլամի անկումն է… Աշխարհի յուրաքանչյուր վայրում ով էլ կրոնն օգտագործի քաղաքական նպատակներով կամ ինչ-որ շահի համար, պարտության կմատնվի»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով SANA լրատավական գործակալությունը, նշել է Սիրիայի նախագահը:

Անդրադառնալով Սիրիայի ներքին իրադրությանը’ Ասադը մերժել է այն միտքը, որ Սիրիայում ավելի քան երկու տարի ձգվող հակամարտությունը հեղաշրջում է: Նրա գնահատմամբ’ դա դավադրություն է Արևմուտքի և արաբական որոշ պետությունների կողմից’ խարխլելու երկրի ներքին կայունությունը: «Պատմական տեսանկյունից, ցանկացած իրական հեղափոխություն զուտ ներքին բնույթ է կրում և որևէ կերպ չի կարող կապվել արտաքին ուժի հետ, ինչպես օրինակ’ ռուսական, ֆրանսիական և նույնիսկ իրանական հեղափոխություններում: Իրական հեղափոխությունները ներքին, ինքնաբուխ բնույթ են կրում և ? ?ռաջնորդվում են բացառապես մտավորական և գաղափարական էլիտայի կողմից: Այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում ճգնաժամի հենց սկզբից, արտաքին կոպիտ միջամտության արդյունք էր: Փորձեր արվեցին թաքցնել դա, բայց ամեն ինչ միանգամայն պարզ է: Սա ակնհայտ է դառնում շարունակաբար կրկնվող արտաքին հայտարարություններից, որոնք հուշում են, թե ինչ պետք է կամ չպետք է արվի Սիրիայում»,- մեկնաբանել է Սիրիայի նախագահը’ հավելելով, որ Սիրիան այժմ վերապրում է շատ դժվարին ժամանակներ, որոնցում բանակն իրեն դրսևորեց լավագույն կերպով:

al-Thawra-ին տված հարցազրույցում Ասադը հայտարարել է, որ ընդդիմադիրները սպառել են իրենց բոլոր միջոցները և ձախողվել իր կառավարությունը կործանելու նախաձեռնության մեջ: Իսկ ինչ վերաբերում է Սիրիայում գործող մինչեւ տասնյակ հազար արտաքին զինյալներին’ նախագահը հայտարարել է, որ Սիրիան վեր է ածվել է ահաբեկչության հողի: «Դա պայմանավորված է մի քանի պատճառներով. առաջինը երկրի քաոտիկ վիճակն է, որ պարարտ հող է նախապատրաստում ահաբեկչության համար: Երբ պետությունը թուլանում է, ինչպես օրինակ Աֆղանստանում, ահաբեկչությունը ծաղկում է: Նույն ը տեղի ունեցավ Իրաքում ամերիկյան ուժերի ներխուժումից հետո: Բացի դրանից, որոշ երկրներ սատարում են ահաբեկչության տարածմանը Սիրիայում: Սա փորձ է’ ուղղված մեր ազգային միասնության, մեր ենթակառուցվածքների և մեր տնտեսության դեմ»:

Անդրադադարձ է կատարվել նաև փոքրամասնություններին առնչվող մեղադրանքներին: Մեկնաբանելով Արևմուտքի մեղադրանքները’ թե ընդվզումների բռնկումից հետո Սիրիայի նախագահը վտանգի սպառնալիքով ստիպել է փոքրամասնություններին աջակցել իրեն’ Ասադը պատասխանել է. «Եթե այդ մեղադրանքները ճշմարիտ լինեին մենք կներքաշվեինք քաղաքացիական պատերազմի մեջ, և պետությունը կկործանվեր: Դիցուք, ընդունենք Սիրիայի փոքրամասնություն և մեծամասնություն տերմինները, որն ամբողջովին մերժում եմ, տրամաբանորեն ոչ մի փոքրամասնություն չի կարող պաշտպանել պետութ յունը: Կառավարությունը պահվում է մեծամասնության կողմից’ ոչ թե էթնիկ, կրոնական կամ աղանդավորական մեծամասնության, այլ համաժողովրդական մեծամասնության կողմից: Մեր երկիրն ու ժողովուրդը պահպանվել են կառավարությանն աջակցած մեծամասնության շնորհիվ և ոչ թե’ ազգային փոքրամասնությունների: Փոքրամասնություն և մեծամասնություն հասկացությունները զուտ արևմտյան են: Այդ կերպ փորձ է արվում մասնատել երկիրը»,- պատասխանել է նախագահը:

Սիրիայում ավելի քան երկու տարի շարունակվող բախումների ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ է զոհվել, 1,5 միլիոնը դարձել են փախստական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում