«Բարգավաճ Հայաստանը», «Հայրենիքը» և «ՀՅԴ-ն» քննարկել են ՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները

«Բարգավաճ Հայաստանը», «Հայրենիքը» և «ՀՅԴ-ն» քննարկել են ՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀունիսի 24-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» կուսակցությունների նախագահների եւ «ՀՅ Դաշնակցություն» կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկրում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երեք կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը, լայն համախմբում ապահովելու նպատակով, կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ, կհամադրի ձեռնարկվող քայլերը։

Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի համատեղ աշխատանքային խմբի ընդունած որոշումների վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում